ԱՄՆ-ում երեք տարեկան այծը զբաղեցրել է պատվավոր քաղաքապետի պաշտոնը
Ֆերհեյվեն փոքր քաղաքը (ԱՄՆ, Վերմոնտ) նոր քաղաքապետ ունի, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով Fox news-ին։ Դա երեք տարեկան նուբիական այծն է՝ Լինքոլն անունով։ Ընտրություններին մասնակցել է 113 կենդանի։ Լինքոլնը ստացել է 53 ձայն՝ առաջ անցնելով 12 մրցակցից, այդ թվում եւ Սեմի շնից ու Քրիսթել ավազամկից։
«Քաղաքապետ կենդանու ընտրությունները պարզապես զվարճանք չեն։ Դա փորձ է՝ քաղաքացիների ուշադրությունը գրավելու քաղաքականության հանդեպ։ Դա միջոց է՝ երեխաներին ընտրություններով հետաքրքրելու համար՝ իրենց ցանկալի ձեւով»,- ասել է քաղաքային վարչության աշխատակից Ջո Հանթերը։
Ամբողջ տարին Լինքոլնը կայցելի քաղաքային միջոցառումների։ Բոլոր միջոցները, որոնք բյուջեն կստանա նրա շնորհիվ, կծախսվեն մանկական հրապարակներ կառուցելու համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել