«Պորոշենկոն մտադիր է փախչել երկրից». Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար
Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Լանովոյը glavred.info-ում հրապարակված իր հոդվածում գրում է, որ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստվում է փախուստի դիմել երկրի տարածքից:
Նախկին նախարարի կարծիքով՝ Պորոշենկոն փաստացի ձգձգում է պատերազմը, որն իրեն ահռելի եկամուտներ է բերում: Նա և իր մերձավորները յուրացնում են բյուջեի միջոցները, գումարներ վաստակում ռազմատեխնիկայի, զենք-զինամթերքի գնման հետ կապված գործարքներում: Իսկ այս տարի նախագահն անցած տարվա համեմատ 82 անգամ ավելի մեծ եկամուտ է հայտարարագրել:
Լանովոյը նաև հիշեցրել է, որ Պորոշենկոն ցանկանում է վաճառել «Լենինյան դարբնոց» նավաշինական գործարանը:
«Դա թույլ է տալիս եզրակացնել, որ նա ընտրություններում հաղթելու հույս չունենալու պատճառով նախապատրաստում է Ուկրաինայից իր փախուստը»,- գրել է նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում մարտի 31-ին նախագահական ընտրություններ են անցկացվելու, որին կմասնակցի 39 թեկնածու: Նախագահական մրցապայքարը գլխավորում է շոումեն Վլադիմիր Զելենսկին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել