Պենտագոնը С-400-ների պատճառով Թուրքիային սպառնացել է հետեւանքներով
ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետեւանքներով», եթե Անկարան ռուսական С-400 համակարգեր գնի։ Այս մասին ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չառլզ Սամերսը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Hill-ին։
Նրա խոսքով՝ Անկարան կբախվի ԱՄՆ-ի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների լուրջ վատթարացման։
«Եթե Թուրքիան С-400 գնի, ապա չի ստանա F-35 կործանիչներ եւ Patriot զենիթահրթիռային համալիրներ»,- ասել է Սամերսը։
2017 թվականին կնքված պայմանագիրը Թուրքիային С-400 մատակարարելու մասին դարձել է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական տարաձայնությունների պատճառ, որն իր թուրք դաշնակիցներից պահանջում է հրաժարվել ռուսական համալիրներից հօգուտ ամերիկյան Patriot-ների։
Անկարան այս հարցում որդեգրել է ամուր դիրքորոշում եւ չի ծրագրում հրաժարվել С-400-ներից անգամ Patriot գնելու պարագայում. այս թեմաները, երկրի իշխանությունների կարծիքով, «միմյանց հետ կապ չունեն»։
Պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի 2,5 մլրդ դոլարի չորս դիվիզիոն С-400։ Գործարքի մի մասը Անկարան ինքը կվճարի, մյուս մասը՝ ի հաշիվ ռուսական վարկի։ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նշել է, որ երկրի տարածքում С-400-ներ տեղակայել կսկսեն այս տարվա հոկտեմբերին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել