Կարակասում չկա լույս, ջուր եւ հեռախոսակապ
Կարակասում էլեկտրականության անջատումը հանգեցրել է ջրամատակարարման եւ հեռախոսակապի լուրջ խնդիրների, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Վենեսուելայի մայրաքաղաքում պարբերաբար տեղի են ունենում էլեկտրականության խափանումներ, քանի որ հանրային շենքերի մեծամասնությունում կան էլեկտրամատակարարման սեփական աղբյուրներ, որոնք ապահովում են բազային լուսավորումն ու ջրամատակարարումը: Սակայն բնակելի հատվածի հիմնական մասում բացակայում են էլեկտրականության պահեստային աղբյուրները: Ինչպես հայտնել են Կարակասի տարբեր շրջանների բնակիչները, բազմաթիվ բնակարաններում չկա ջուր:
Հինգշաբթի երեկոյան դադարեցվել է մետրոյի աշխատանքը:
Բջջային հեռախոսակապը եւս խափանումներով է աշխատում, քանի որ էլեկտրականության անջատման հետեւանքով դադարել են գործել մի շարք բջջային կապի աշտարակներ: Կտրուկ վատացել է ինտերնետի աշխատանքը. բազմաթիվ ազգային կայքեր հնարավոր չէ մուտք գործել՝ չնայած Վենեսուելայի պետական հեռուստատեսությունը շարունակում է հեռարձակումը:
Կարակասի բնակիչների խոսքերով՝ ուրբաթ առավոտյան քաղաքի փողոցներ էին դուրս եկել մարդիկ, որոնք բողոքում էին իշխանությունների գործողությունների դեմ էլեկտրականությունն անջատելու առումով: Նրանցից ոմանք բերել էին իրենց հետ կաթսաներ եւ հարվածում էին դրանք գդալներով՝ այդկերպ փորձելով ուշադրություն գրավել:
Լուրեր Հայաստանից - NEWS.am

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել