Գերմանացին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ տարիներ շարունակ իր գործընկերներին թունավորելու համար
Գերմանիայում ցմահ ազատազրկման է դատապարտվել քաղաքացի, որը տարիներ շարունակ թունավորել է իր իսկ գործընկերներին:
Ինչպես գրում է REGNUM–ը, տղամարդն աշխատել է ARI Armaturen ընկերությունում: Պարզվել է, որ նա կասկածելի փոշի է լցրել իր գործընկերներից մեկի բրդուճի մեջ: Հետաքննության ընթացքում կասկածյալի տանը հայտնաբերվել են ծանր մետաղներ և դրանց միացություններ. սնդիկ, կապար, կադմիում, կապարի ացետատ:
Ըստ հետաքննության՝ հանցագործը ցանկանում էր տեսնել, թե ինչպես են այդ նյութերն ազդում իր գործընկերների վրա:
Պարզվել է նաև, որ տվյալ ընկերությունում 2000 թվականից սկսած սրտի կաթվածի ու քաղցկեղի պատճառով մահացել է 21 մարդ: Ոստիկանությունում վստահ են, որ այդ դեպքերը կարող են կապված լինել ծանր մետաղներով թունավորումների հետ:
Ներկա պահին ընկերության աշխատակիցներից մեկը շարունակում է մնալ կոմայի մեջ, ևս երկուսը երիկամների լուրջ վնասվածքներ ունեն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել