«Քաոս, տագնապ և վրդովմունք». Գուաիդոն՝ Վենեսուելայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների մասին
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներն իրենց տևողությամբ ռեկորդային են: Այդ մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
«Քաոս, տագնապ և վրդովմունք»,- գրել է Գուաիդոն:
Նրա խոսքով՝ մայրաքաղաք Կարակասում մոտ 6 ժամ հոսանք չի եղել, իսկ ընդհանուր առմամբ խոշոր վթարը գրանցվել է Վենեսուելայի 22 նահանգներում:
Նա նաև ընդգծել է, որ տվյալ իրավիճակն «ուզուրպատոր» Նիկոլաս Մադուրոյի անարդյունավետության հետևանքն է: Նրա խոսքով՝ երկիրն ու էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել կարելի է միայն Մադուրոյի վարչակարգը տապալելով:
Ավելի վաղ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել էր, որ ամերիկացի «իմպերիալիստները» Վենեսուելային «էներգետիկ պատերազմ» են հայտարարել:
Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի անջատումների հետևանքով չի գործել քաղաքի մետրոն, ինչպես նաև խափանումներ են նկատվել բջջային կապի աշխատանքում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել