ԱՄՆ-ում նշել են Հյուսիսային Կորեայի միջուկային լիցքաթափման ժամկետը
Մինչեւ Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ավարտը կավարտվի Կորեական թերակղզու միջուկազերծումը։ Այս մասին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ միջուկային լիցքաթափման աշխատանքներն ընթանում են՝ ելնելով այս ժամկետից։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի աշխատակազմը բավականաչափ ժամանակ ունի, որպեսզի հասնի նախանշածին։
Նախագահի պաշտոնում Թրամփի գտնվելու ժամկետն ավարտվում է 2021 թվականի հունվարի 20-ին։ Ամերիկյան առաջնորդը վստահություն է հայտնել, որ կհաղթի 2020 թվականի ընտրություններում. այդ դեպքում երկրորդ ժամկետը կավարտվի 2025-ի հունվարի 20-ին։
Ավելի վաղ՝ մարտի 6-ին, տեղեկացվել էր, որ Հյուսիսային Կորեան սկսել է վերականգնել Սոհե փոձադաշտը, որից արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ։ Օբյեկտը 2018 թվականի օգոստոսից մասնակի քանդված վիճակում էր. սկզբում այն ապամոնտաժում էին շատ արագ, հետո աշխատանքները դադարեցվեցին։ Սակայն 2019 թվականի փետրվարի 2-ի եւ մարտի 2-ի միջեւ ընկած շրջանում այստեղ վերականգնողական աշխատանքներ են սկսվել։
Սոհեի ապամոնտաժումը սկսվել էր Սինգապուրում, 2018-ի հունիսի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումից հետո։ Կողմերը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ Վաշինգտոնը Փհենյանին անվտանգության երաշխիքներ է տալիս, իսկ Հյուսիսային Կորեան պարտավորվում է ապամիջուկացվել։ Փհենյանը նաեւ հայտարարել է Պունգերի միջուկային փորձադաշտի փակման մասին, բայց ամերիկյան հետախուզությունը տեղեկացրել է, որ հարթակը հարմար է մնում գործարկման համար։
Թրամփի եւ Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ փետրվարի 27-28-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։ Բանակցություններն ավարտվեցին սահմանված ժամանակից երկու ժամ շուտ։ Դրանց արդյունքներով՝ կողմերը կոնկրետ պայմանավորվածությունների չեկան եւ համատեղ հայտարարություն չստորագրեցին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել