Բեռլուսկոնին կոռուպցիայի մասին նոր քրեական գործի ցուցակում է
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին նոր դատավարություն է սպառնում այն բանից հետո, երբ նրան սկսել են կասկածել կոռուպցիայի մեջ՝ երկրի բարձրագույն վերահսկիչ մարմիններից մեկի որոշումներ կայացնելու հետ կապված, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով իտալական Agi լրատվական գործակալությանը։
Գործով անցնողների ցուցակում Բեռլուսկոնիին ներառել է Հռոմի դատախազությունը, որին կասկածելու տեղիք է տվել Իտալիայի Պետական խորհրդի որոշումը, որը ղեկավարում է կառավարման ոլորտում օրինականության պահպանման հարցերը։ 2016 թվականի մարտին այն չեղարկել է դատարանի որոշումը, որի համաձայն՝ Բեռլուսկոնին պետք է իրեն ենթակա Mediolanum բանկի բաժնետոմսերի 9,99 տոկոսը (մոտ մեկ միլիարդ եվրո) հանձներ Իտալիայի կենտրոնական բանկին մինչ այդ Mediaset մեդիա խմբում ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ տանուլ տված գործից հետո։
2013-ին քաղաքական գործիչը եւ մեդիա մագնատը Իտալիայի Վճռաբեկ դատարանի կողմից դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, ինչը հետագայում փոխարինվեց հասարակական աշխատանքներով, բացի այդ՝ նա հինգ տարի չէր կարող պետական պաշտոն զբաղեցնել, հետեւաբար՝ առաջադրվել ընտրություններում։
Այժմ դատախազությունը կասկածում է, որ Mediolanum-ի ակտիվների վերաբերյալ Պետխորհրդի որոշման մեջ առկա է կոռուպցիոն բաղադրիչ։ Մինչեւ Բեռլուսկոնին կասկածյալների ցուցակում հայտնվել էին նախկին վարչապետի գործով զեկուցող դատավորը, փաստաբանը եւ Քիջի կառավարական պալատի նախկին աշխատակիցը։ Agi-ի տվյալներով՝ մի քանի տարի առաջ վերջինի տան խուզարկության ժամանակ իրավապահները գտել են 250 հազար եվրո եւ Պետխորհրդի որոշ դատավճիռների պատճենները, այդ թվում Բեռլուսկոնիի վերաբերյալ որոշման սեւագրերը։
Ութսուներկուամյա միլիարդատերը միանգամից մի քանի դատավարությամբ է անցնում՝ կապված կաշառք տալու եւ վկաների սուտ ցուցմունք տալու հետ՝ նրա նստավայրերում «էսքորթ աղջիկների» հետ երեկույթների մասին։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել