Բրիտանիայում հարյուրավոր մուսուլման ծնողներ բողոքում են ԼԳԲՏ իրավունքների մասին դասերի դեմ
Հարյուրավոր մուսուլման ծնողներ եւ սուպերհերոսների հագուստներ հագած նրանց երեխաները բողոքի ակցիա են կազմակերպել Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներից մեկի մոտ՝ իրենց դժգոհությունը արտահայտելով ԼԳԲՏ իրավունքների դասերից՝ հայտնում է Fox News-ը։
Բիրմինհեմում Փարքֆիլդ համայնքի դպրոցի մոտ ցույցին, որն ուղղված է եղել «Ոչ աուտսայդերներին» դպրոցական ծրագրի դեմ, մասնակցել է ավելի քան 200 մարդ։
Նշվում է, որ ծրագիրը ներառում է հոմոսեքսուալիզմի, նույնասեռ մարդկանց միջեւ հարաբերությունների եւ ամուսնությունների, հոմոֆոբիայի դասեր։
Բողոքի ցույցի մասնակիցները դպրոցի տնօրենի ասիստենտ Էնդրյու Մոֆատին, ով գեյ է, մեղադրում են ԼԳԲՏ իրավունքների քարոզչության մեջ՝ ի հեճուկս ծնողների ցանկության։
Ցույցի ընթացքում ծնողների ձեռքին «Ո՛չ ասա երեխաների սեքսուալացմանը» ու «Հարգիր եւ կհարգեմ քեզ» կարգախոսներով պաստառներ են եղել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...