Երեխան ընկել է 3-րդ հարկի պատշգամբից, բախվել հոսանքալարերի եւ ողջ մնացել
Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում 2-ամյա տղան ընկել է տան երրորդ հարկի պատշգամբից և, բախվելով օդային մալուխներին, որոնք մեղմել են երեխայի անկումը, ողջ մնացել, գրում է Daily Mail-ը:
Դեպքը տեղի է ունեցել մարտի 4-ին: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է կինը քայլում փողոցով: Վայրկյաններ անց նրա գլխավերևում լույս է շողարձակել, և երեխան ընկել է ուղիղ կնոջ ոտքերի մոտ:
Ընկնելուց վայրկյաններ անց Կարթհիկ անունով փոքրիկի շուրջ են հավաքվել անցորդները, ապա մոտեցել է մի կին ու գիրկն առել երեխային: Տղային հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա գիտակցության է եկել:
Երեխան ոչ միայն ողջ է մնացել, այլև նրա մոտ ոչ մի լուրջ վնասվածք չի հայտնաբերվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...