ԱՄՆ սենատորը հայտարարել է, որ իրեն բռնաբարել է ՌՕՈւ ավագ սպան
Ամերիկյան Արիզոնա նահանգի սենատոր Մարթա Մաքսալին ասել է, որ իր ծառայության տարիներին իրեն բռնաբարել է ռազմադային ուժերի ավագ սպան, տեղեկացնում է BBC News-ը։
Սենատոր Մաքսալին, որն ԱՄՆ առաջին մարտական կին օդաչուն է, այս մասին պատմել է ԶՈւ-ում բռնաբարությունների թեմայի քննարկման ընթացքում։
Նա պատմել է, որ ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է, շփոթվել է ու չի վստահել համակարգին։
52-ամյա Մաքսալին չորեքշաբթի հանդես է եկել Սենատի ԶՈւ ենթակոմիտեի լսումների ժամանակ, որոնց ներկա էին ռազմաօդային ուժերում սեռական բռնության զոհերը։
«Ինչպես եւ դուք, ես նույնպես բանակում ենթարկվել եմ սեռական բռնության, բայց ի տարբերություն դրա միջով անցած շատ խիզախ մարդկանց՝ ես չեմ հայտնել բռնաբարության մասին։ Շատ կանանց եւ տղամարդկանց նման՝ ես չեմ վստահել համակարգին»,- ասել է նա։
«Ես արդեն պատրաստվում էի հեռանալ զինված ուժերից 18 տարվա ծառայությունից հետո՝ հուսահատության պատճառով։ Ինչպես եւ շատերը, ես զգում էի, ասես համակարգը նորից ու նորից բռնաբարում է ինձ»,- ասել է սենատորը։
Մարթա Մաքսալին ԱՄՆ ԶՈւ-ում ծառայել է 26 տարի եւ պաշտոնաթող եղել գնդապետի աստիճանով։
Նա երկու անգամ ընտրվել է Ներկայացուցիչների պալատում՝ սենատոր դառնալուց առաջ։
Մաքսալին առաջին անգամ չէ, որ բարձրացնում է սեռական ոտնձգությունների հարցը։ Անցած տարի նա Wall Street Journal-ին պատմել է, որ իրեն բռնաբարել է մարմնամարզության մարզիչը, երբ դեռ 17 տարեկան էր։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...