Չինաստանում մայրը վատ գնահատականի պատճառով հրաժարվել է որդուց
Չինաստանում կինը հրաժարվել է 12-ամյա տղայից, որը քննությանը ցածր միավորներ էր ստացել, գրում է Daily Mail-ը:
Հրատարակությունը հաղորդում է, որ անցորդները ուշադրություն են դարձրել փողոցում կանգնած դեռահասին. նրա մայրը մեքենայով հեռացել է՝ տղային մենակ թողնելով:
Մոտեցած ոստիկաններին դեռահասն ասել է, որ նրան լքել են քննությանը ստացած վատ գնահատականի պատճառով: Իրավապահ մարմինների աշխատակիցները կապ են հաստատել նրա մոր հետ, որը հաստատել է, որ պատրաստ է հրաժարվել որդուց:
«Նա ինձ այլեւս պետք չէ: Ինչ ուզում եք արեք նրա հետ, կարող եք անգամ դատել ինձ», - հրատարակությունը մեջբերում է կնոջը:
Տղային ոստիկանական բաժնից տարել է քեռին: Հրապարակման հեղինակները չեն մանրամասնում, թե ինչ է տեղի ունեցել երեխայից հրաժարված մոր հետ, սակայն հայտնի է դարձել նրան վշտացրած գնահատականը՝ 81 միավոր 100-ից:
Կինը հույս է ունեցել, որ որդին առնվազն 95 միավոր կստանա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...