Թուրքիայում ամերիկացի քահանայի ձերբակալությունն ու կալանավորումը կամայականության դրսևորում էր. ՄԱԿ-ի զեկույց
Կամայական կալանավորումների հարցերով զբաղվող ՄԱԿ-ի աշխատանքային խումբը զեկույց է հրապարակել 2016-2018 թվականներին Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի վերաբերյալ՝ փաստելով, որ քահանան նման վերաբերմունքի է արժանացել իր կրոնական պատկանելիության պատճառով, իսկ Թուրքիան, Բրանսոնին կալանքի տակ պահելով, խախտել է միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր:
Ինչպես հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը, ՄԱԿ-ում փաստել են, որ Բրանսոնի ձերբակալությունն ու կալանավորումը կամայականության դրսևորում էր:
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում ձերբակալված Բրանսոնը երկու ամիս շարունակ պահվել է կալանքի տակ՝ առանց տեղեկացված լինելու իրեն առաջադրված մեղադրանքի մասին, նրան նաև ստիպել են ստորագրել իր մայրենի լեզվով չթարգմանված թղթեր, իսկ կալանավորման առաջին մեկ ամսում Բրանսոնին անգամ չեն կարողացել տեսակցել ԱՄՆ հյուպատոսության ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին Իզմիրի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը որոշում է կայացրել չեղարկել ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի հանդեպ որպես նախնական խափանման միջոց ընտրված տնային կալանքն ու երկրից դուրս գալու արգելքը: Դրան հաջորդել են ԱՄՆ-ի պատժամիջոցները Թուրքիայի դեմ, իսկ որոշ ԶԼՄ-ներ նշել էին, թե Միացյալ Նահանգները և Թուրքիան գաղտնի համաձայնագիր են կնքել Բրանոնի ազատ արձակման մասին:
Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:
Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցության», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...