Ֆրանսիացի արքեպիսկոպոսը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման եկեղեցում մանկապղծությունը թաքցնելու պատճառով
Լիոնի ուղղիչ դատարանը երկրի ազդեցիկ կարդինալներից մեկին՝ արքեպիսկոպոս Ֆիլիպ Բարբարենին դատապարտել է վեց ամսվա պայմանական ազատազրկման՝ եկեղեցում մանկապղծության փաստերը թաքցնելու եւ չմիջամտելու համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Le Dauphiné libéré-ին։
Պարբերականի տեղեկատվությամբ՝ Բարբարենը ներկա չի եղել դատարանի դահլիճում դատավճիռը հնչեցնելիս։
Դատավարությունը 1970-80-ական թվականներին եկեղեցում մանկապղծության փաստերը թաքցնելու վերաբերյալ սկսվել է հունվարի 7-ին։ Արքեպիսկոպոսից բացի ամբաստանյալների նստարանին է եղել եւս հինգ մարդ, այդ թվում՝ երկու եպիսկոպոս եւ Հռոմի կուրիայի ներկայացուցիչը։ Դատավարությունն սկսվել է La Parole Libre («Ազատ խոսք») հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, որը հանդես է գալիս ի պաշտպանություն հոգեւորական Բեռնար Փրեինի՝ Սեն Ֆուա լը Լիոն կոմունայի սկաուտների խմբակի նախկին կապելանի կողմից ոտնձգությունների ենթարկված 60 զոհի։ Մեղադրանքների բովանդակությունն այն է, որ ոչ Բարբարենը, ոչ մյուս հոգեւորականները չեն դատապարտել նրա գործողությունները եւ միջոցներ չեն ձեռնարկել նրան դատական հետապնդման ենթարկելու համար։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...