Թուրքիայում նախընտրական քարոզչության ժամանակ քուրդ երեխաներ են բերման ենթարկվել
Թուրքիայում նախընտրական քարոզչության ընթացքում բերման է ենթարկվել 7 անչափահաս, որոնք մասնակցել են քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ Մարդին քաղաքում շտաբերից մեկի բացման միջոցառմանը, գրում է artigercek.com կայքը:
Աղբյուրը նշում է, որ ոստիկանական բաժանմունք տարված երեխաները եղել են 12-16 տարեկան: Հայտնի է, որ նրանց բերման են ենթարկել միջոցառման ժամանակ հնչած քրդամետ կոչերի համար:
Սպասվում է, որ առաջիկա ժամերին անչափահասներին կտեղափոխեն դատախազության շենք: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Անցյալ տարի Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի ընթացքում քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամները 57 անգամ հարձակման էին ենթարկվել երկրի տարբեր քաղաքներում:
Օրերս էլ Ստամբուլի Էյուփսուլթան շրջանում անհայտ անձինք հարձակում են գործել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախընտրական շտաբի շենքի վրա, միջադեպի հետևանքով տուժել էր 3 մարդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...