Եվրախորհրդարանում տեղի է ունեցել կոնֆերանս՝ նվիրված հայատյացությանը
Եվրախորհրդարանում մարտի 6-ին տեղի է ունեցել հայատյացությանը նվիրված կոնֆերանս։
Միջոցառումը կազմակերպվել էր Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսի, Հանուն արդարության եւ դեմոկրատիայի եվրոպական հայկական ֆեդերացիայի եւ Թուֆենկյան հիմնադրամի կողմից։
Կոնֆերանսին որպես հատուկ հյուր հանդես եկավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։
Կոնֆերանսում գիտական շրջանակների ներկայացուցիչները, այդ թվում՝ պատմաբաններ, քաղաքագետներ, լրագրողներ եւ իրավապաշտպաններ, խոսեցին Ադրբեջանում եւ Թուրքիայում հայատյացության ծագման եւ արդի դրսեւորումների մասին։
Մասնակիցները խոր անհանգստություն հայտնեցին ողջ աշխարհի հայերի հանդեպ ատելության հրահրման հետեւանքների առումով։
«Հայ դատի» գրասենյակի նախագահ Կասպար Կարամպետյանի խոսքով՝ ԵՄ համապատասխան մարմինները, մասնավորապես՝ ԵՄ մարդու իրավունքների հատուկ ներկայացուցիչը, պետք է Թուրքիային եւ Ադրբեջանին կոչ անեն դադարեցնել հակահայկական տրամադրությունների հրահրումը։
«Հայերը խաղաղասեր մարդիկ են՝ հաստատուն սկզբունքներով եւ բոլորի հետ համագոյակցելու ունակությամբ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Թեոխարուսը:
Աշոտ Ղուլյանի խոսքով՝ «այլատյացությամբ թունավորված հասարակությունը երբեք եւ ոչ մի պարագայում չի կարող ունիվերսալ արժեք ստեղծել»:
Իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն, իր հերթին, նշել է ներկայումս Թուրքիայում հայերի հանդեպ ատելության մակարդակի մասին:
Միջոցառմանը մասնակցել են նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...