Կառնավալի ժամանակ հրեաների ծաղրանկարները սկանդալ են առաջացրել ԵՄ-ում
Բելգիայի Ալստ քաղաքում՝ Բրյուսելից քիչ հեռու, անցկացված դիմակահանդեսից հետո ԵՄ-ում սկանդալ է առաջացել: Ամեն տարի Մոխրոտ չորեքշաբթիից առաջ անցկացվող հումորային երթը տասնյակ հազար մարդկանց է ներգրավում: Սակայն այս անգամ մասնակիցները «տարբերվել են»՝ ծաղրանկարների տեսքով պատկերելով հրեաներին, գրում է RG-ն:
Եվրոպական հանձնաժողովը Ալստում կատարվածը խայտառակություն է անվանել:
«Աներեւակայելի է, որ Հոլոքոստից 74 տարի անց եվրոպական փողոցներում նման պատկերներ հայտնվեն: Եվրահանձնաժողովի դիրքորոշումը եղել եւ մնում է ասյպիսին՝ մենք վճռականորեն դեմ ենք հակասեմականության բոլոր դրսեւորումներին», - Եվրահանձնաժողովի հայտարարությունը մեջբերում է Euobserver-ը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որը 2010-ին այս կառնավալը ներառել էր համաշխարհային ժառանգության ցանկում, նույնպես համարել է, որ փառատոնի կազմակերպիչները շատ են հեռուն գնացել:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտում է ռասայական եւ հակասեմական պատկերացումները», - ասել է մշակույթի հարցերով տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնե Ռամիրեսը:
«Ալստում կառնավալի երգիծական ոգին եւ կարծիքների արտահայտման ազատությունը չեն կարող արդարացում լինել ատելության նման դրսեւորումների համար», - ասել է նա:
Հակասեմականության դեմ բելգիական լիգայի նախագահ Ջոել Ռուբինֆելդն իր հերթին նշել է, որ այդ միջադեպը հակասեմականության բոլորովին էլ առաջին դեպքը չէ: Վերջին շրջանում նման երեւույթներ ավելի հաճախ են տեղի ունենում: Վերջերս Ֆրանսիայում պղծել էին երկու հրեական գերեզմաններ եւ նացիստների կողմից ոչնչացված սինագոգի տեղում մնացած հուշակոթողը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...