ԱՄՆ իշխանությունները գաղտնի հաշվառում են միգրանտներին համակրող լրագրողներին եւ իրավաբաններին
ԱՄՆ իշխանությունները տվյալների գաղտնի շտեմարան են ստեղծել, որում ներառում են ամերիկացի լրագրողներին, փաստաբաններին եւ իրավապաշտպաններին, ովքեր զբաղվում են Միացյալ Նահանգների հետ Մեքսիկայի սահմանին միգրանտների քարավաններով։ Ցուցակում ընդգրկվածներին ենթարկում են երկարատեւ հարցաքննությունների եւ սահմանափակում սահմանով նրանց տեղաշարժի իրավունքը, չորեքշաբթի տեղեկացրել է NBC հեռուստաընկերությունը սեփական լրագրողական հետաքննության արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես պնդում է հեռուստաընկերությունը, նրան հաջողվել է ստանալ վերոնշյալ շտեմարանի գոյության ապացույցներ։ Դրանում նոր տեղեկատվություն է հայտնվում այն լրագրողների, փաստաբանների եւ իրավապաշտպանների մասին, ովքեր լուսաբանում կամ օգնում են հազարավոր միգրանտների, որոնք փորձում են անցնել ԱՄՆ տարածք։ Անհատական ֆայլերը հագեցած են նշագրումներով, որոնք, անձնագիրը ներկայացնելիս, ահազանգում են ամերիկյան սահմանապահներին հարցաքննել կամ կալանել ցուցակում հայտնվածին։ Այսպես, երկու ֆոտոլրագրողի եւ մեկ իրավաբանի ընդհանրապես արգելել են մտնել Մեքսիկա՝ իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար։
Հեռուստաալիքի տվյալներով՝ մի ֆոտոլրագրող հաղորդել է, որ նրան երեք անգամ սահմանին ստուգել են առանց որեւէ պատճառի եւ հարցաքննել, երբ նա լուսանկարել է Մեքսիկայում միգրանտների ճամբարում: Ամերիկուհու գործընկերը դժգոհում է, որ Մեքսիկայի իշխանությունները աղջկան 13 ժամով ձերբակալել են, իսկ հետո մերժել են թույլ տալ երկիր մուտք գործել եւ ԱՄն են ուղարկել:
NBC-ն որպես այլ ապացույցներ ներկայացրել է ԱՄՆ ՆԳՆ-ի փաստաթղթերի եւ բլանկների պատճենները եւ սքրինշոթերը:
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մեքսիկայի հետ սահմանին ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու համար ավելի քան 4.3 հազար զինծառայողների ներգրավել է «Հավատարիմ հայրենասեր» (Faithful Patriot) գործողությանը:
2018 թվականի նոյեմբերի 9-ին Թրամփը հրաման էր ստորագրել, որի համաձայն այդ սահմանը հատող օտարերկրյա քաղաքացիների ապասատանի տրամադրումը մերժվում է: Հրամանի նպատակը դեպի ԱՄՆ շարժվող միգրանտների քարավանները կանգնեցնելն էր:
2018 թվականի նոյեմբերի 25-ին Կենտրոնական Ամերիկայից մոտ 500 միգրանտներ փորձել էին Մեքսիկայի Տիխուանա քաղաքից ԱՄՆ ներթափանցել: ԱՄՆ-ի ուժայինները նրանց դեմ արցունքաբեր գազ էին կրառել: Ավելի ուշ այդ օրը Մեքսիկայի իշխանությունները հայտարարել էին, որ սահմանին կուժեղացնեն անվտանգության միջոցները, ինչպես նաեւ կարտաքսեն այն միգրանտներին, որոնք դիմել են բռնության եւ մասնակցել են անկարգություններին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...