Հնդկաստանը Պակիստանին «սարսափելի հետեւանքներով» է սպառնում Քաշմիրում գնդակոծությունը շարունակելու համար. լրատվամիջոց
Հնդկաստանը Պակիստանից պահանջել է անմիջապես դադարեցնել վիճելի Քաշմիրի՝ Նյու Դելիի վերահսկողության տակ գտնվող տարածքի գնդակոծությունը, որի հետեւանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել: Հինգշաբթի NDTV-ն, վկայակոչելով աղբյուրին, հայտնել է, որ հնդկական կողմը հայտարարել է, որ գնդակոծությունների եւ սադրանքների շարունակումը պակիստանյան կողմի համար «սարսափելի հետեւանքներով» կշրջվի:
Ըստ տեղեկությունների՝ 2 երկրների բանակային հրամանատարության ներկայացուցիչները զրուցել են արտահերթ կապի համակարգով, որի ժամանակ Հնդկաստանը պահանջել է Վերահսկման գծում դադարեցնել խաղաղ բնակիչներին ուղղված կրակոցները: Ավելի վաղ Նյու Դելին Պակիստանին մի քանի անգամ մեղադրել էր Քաշմիրում գնդակոծության մեջ՝ հրետանու եւ նռնականետերի օգտագործմամբ: Հնդկաստանի տեղեկություններով՝ վերջին շաբաթվա ընթացքում սպանվել է առնվազն 4 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 2 երեխա: Ի պատասխան՝ Իսլամաբադը հնդկական կողմին մեղադրել է «չսադրված գնդակոծության» մեջ:
NDTV-ի աղբյուրները հայտնել են, որ Պակիստանը Վերահսկման գծի երկայնքով լրացուցիչ զորքեր եւ մարտական տեխնիկա է տեղակայում: Ըստ այս տեղեկության՝ Իսլամաբադը ստորաբաժանումներ է բերում Աֆղանստանի սահմանից:
Ներկայումս Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը պահպանվում է փետրվարի 14-ին Ջամու եւ Քաշմիր նահանգում հնդիկ զինվորների ավտոշարասյան վրա հարձակման պատճառով: Հարձակման պատասխանատվությունը, որը խլել էր 40 մարդու կյանք, ստանձնել է «Ջաիշ-ե-Մուհամմադ» խմբավորումը, որը հանդես է գալիս Հնդկաստանից նահանգի անջատման օգտին: Նյու Դելիում Իսլամաբադին մեղադրել են այս խմբավորման գրոհայիններին աջակցելու մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...