Մոսկվայում դատարանը կալանավորել է երեխաներին վաճառող մորը
Ծագումով Ղրղզստանից կինը, որն իր երեխաներին վաճառքի էր դրել, մինչեւ մայիսի 6-ը կալանավորվել է Մոսկվայի Պրեոբրաժենսկյան դատարանի որոշմամբ, հայտնում է «360» հեռուստաալիքը:
Կինը նախ ցանկացել է ազատվել մեկամյա աղջկանից, այնուհետեւ նաեւ նորածին փոքրիկից:
Այսպիսով, դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը: 23-ամյա Բարնոհոն Կըզըի դեմ հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին վաճառելու մեղադրանքով, որն ակնհայտ անօգնական վիճակում է եղել: Նրան սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում:
Գործազուրկ Բարնոհոն Կըզըն առաջին անգամ Մոսկվա է եկել 2018 թվականի ամռանը Ուֆայից: Նա այդ ժամանակ իր մեկամյա աղջկա համար որդեգիրներ էր փնտրում համացանցում: Գնորդ ներկայանալով՝ նրա հետ կապ են հաստատել կամավորները, որոնց կինը պատմել է, որ որոշել է դստերը վաճառել: Որոշ ժամանակ անց նա մտքափոխվել է եւ հետ գնացել:
Սակայն մոտ մեկ շաբաթ առաջ Բարնոհոն Կըզըն երկրորդ անգամ է եկել ՌԴ մայրաքաղաք: Նա նախապես համացանցում հայտարարություն է տեղադրել նոր-նոր լույս աշխարհ եկած երկրորդ դստեր վաճառքի մասին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...