Սիրիայում հարյուրավոր ԻՊ-ականներ լքել են խմբավորման վերջին անկլավն ու հանձնվել. (լուսանկարներ)
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարյուրավոր ջիհադականներ լքել են խմբավորման՝ Սիրիայի արևելքում գտնվող վերջին անկլավն ու հանձնվել:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, վերջին 24 ժամվա ընթացքում ԻՊ-ի՝ Բաղուզում գտնվող անկլավից տարհանվել է ավելի քան 6 500 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչներ:
ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր դաշինքը խաղաղ բնակչության տարհանման համար ապահով միջանցք է բացել:
Դաշինքի փոխանցմամբ՝ հանձնված ահաբեկիչների թվում կա ավելի քան 500 օտարերկրացի տղամարդ, այդ թվում՝ Ուզբեկստանից և Թուրքմենստանից:
Հայտնի է, որ տարհանված խաղաղ բնակիչները տեղափոխվելու են «Ալ Հոլ» ճամբար, որտեղ, ՄԱԿ-ի տվյալներով, 45 000 մարդ է ապաստանել:
Պարբերականը նկատում է, որ Բաղուզի ազատագրումը նշանակալի իրադարձություն է ԻՊ-ի դեմ պայքարում: Ենթադրվում է, որ ահաբեկչական խմբավորումը կշարունակի անվտանգության սպառնալիք մնալ՝ «քնած խմբեր» ձևավորելով երկրի հեռավոր հատվածներում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...