ԱՄՆ-ն հայտնել է հարավային սահմանով 76 հազար միգրանտի ապօրինի մուտք գործելու մասին
Ընթացիկ տարվա փետրվարին Մեքսիկայի սահմանով անհրաժեշտ փաստաթղթեր չունեցող 76 հազարից ավելի միգրանտ է մուտք գործել ԱՄՆ՝ ավելի քան կրկնակի, քան 2018 թվականի փետրվարին: Այս մասին նշված է ԱՄՆ սահմանապահ ծառայության զեկույցում, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
«Մեր հարավարեւմտյան սահմանի երկայնքով մենք բախվել ենք հումանիտար եւ ազգային անվտանգության ճգնաժամի»,- այս կապակցությամբ հայտարարել է գերատեսչության ղեկավար Կեւին Մաքալինանը: Նա նշել է, որ ընտանիքների եւ երեխաների աճող թիվը, որոնք դժվարանցանելի շրջաններում սահմանն անցնում են խոշոր խմբերով, սահմանապահ ծառայության եւ հասարակական կազմակերպությունների համար «յուրահատուկ մարտահրավեր» է:
Մաքալինանի խոսքով՝ ընտանիքներն ու երեխաներն առանց ուղեկցորդների կազմում են այն անձանց գրեթե 60 տոկոսը, որոնք ձերբակալվել են սահմանն ապօրինի հատելիս: Նրանց մեծամասնությունը ծագումով Գվատեմալայից են, Հոնդուրասից, Սալվադորից եւ տարածաշրջանի այլ երկրներից: Իրավիճակը հաղթահարելու համար սահմանապահ ծառայությունը հսկողության տակ գտնվող միգրանտների համար լրացուցիչ բժշկական օգնություն է պահանջել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...