Աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորներն ավելի շատ են դառնում
Աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորների թիվը թեեւ դանդաղ, սակայն ավելանում է եւ անցյալ տարի 50 երկրներում անցկացված ընտրությունները հաստատել են այդ միտումը: Կանանց միջազգային օրվա նախաշեմին այս մասին նշվում է Ժնեւում հրապարակված Միջխորհրդարանական միության զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը:
«2018 թվականի ընտրությունները համախմբել են վերջին տարիներին խորհրդարաններում կանանց ներկայացուցչության շատ ձեռքբերումներ: Խորհրդարաններում կանաց համաշխարհային մասնաբաժինը թեեւ դանդաղ, բայց շարունակում է աճել»:
Միջինում անցյալ տարի այդ ցուցանիշն աճել է 0.9 տոկոսով: 2017-ին խորհրդարաններում կանանց թիվը կազմել է 23.4 տոկոս, իսկ 2018-ին՝ 24.3 տոկոս: Նշենք, որ 2008-ին այդ ցուցանիշը հավասար էր 18.3-ի:
Այն երկրներում, որտեղ իշխանության ներկայացուցչական մարմիններում գենդերային քվոտաներ են նախատեսված, միապալատ խորհրդարաններում կին պատգամավորների մասնաբաժինը բարձր է 7 տոկոսով, խորհրդարանների վերին պալատներում՝ 17 տոկոսով: Գենդերային քվոտաներն այժմ գործում են ավելի քան 130 խորհրդարաններում:
Միջխորհրդարանական միության նախագահ Գաբրիելա Կուեվաս Բարոնը նշել է, որ խորհրդարաններում կանանց թվի ավելացումը նշանակում է «ժողովրդավարության ներկայացուցչության բարձրացում եւ ուժեղացում»:
Ընտրովի օրենսդիր մարմիններում կանանց ներկայացուցչության մակարդակով առաջատար է Լատինական Ամերիկան (30,6 տոկոս): Եվրոպայում այդ ցուցանիշը կազմում է 28.5 տոկոս, Ասիայում՝ 19.6 տոկոս, Հյուսիսային Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի երկրներում՝ 18.1 տոկոս:
Միջխորհրդարանական միությունը ամենահին եւ ամենահեղինակավոր եւ ազդեցիկ միջազգային կազմակերպություններից մեկն է: Այն միավորում է 178 երկրների խորհրդարաններ, ինչպես նաեւ 12 միջխորհրդարական ասամբլեաներ՝ որպես ասոցիացված անդամներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...