Էրդողանն «աղբ» է անվանել երկրի ընդդիմությանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «աղբ» է անվանել երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությանը՝ պնդելով, որ նրանց իշխանության տարիներին Ստամբուլի ամեն անկյունում «աղբի սարեր ու ցեխ» էր:
Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Թուրքիայի նախագահը նման հայտարարություն է արել ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Ստամբուլի Սանջաքթեփե շրջանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
«Դեռ 1994-ին եմ ասել՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն նշանակում է աղբ, ցեխ, փոս: Ստամբուլի ամեն անկյունում աղբի սարեր չէի՞ն: Ամեն կողմը ցեխ չէ՞ր», - ասել է Էրդողանը:
Նա նաև կոչ է արել ժողովրդահանրապետականներին հրաժարվել քրդամետ ժողովրդադեմոկրատների հետ ցանկացած համագործակցությունից՝ անվանելով քրդերին «ահաբեկիչներ»:
«Այս ահաբեկիչների հետ միասին մի՛ գործեք: Պարոն Քեմալը (Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Ք. Քըլըչդարօղլուն-tert.am) ուս ուսի է քայլում նրանց հետ», - ասել է երկրի ղեկավարը:
Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...