Ուզբեկստանի առաջին նախագահի դուստրը տնային կալանքի պայմանները խախտելու համար տեղափոխվել է կալանավայր
Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Գյուլնարա Քարիմովան, որը մինչ այս գտնվում էր տնային կալանքի տակ, տեղափոխվել է կալանավայր: Պատճառը պատժի կրման պայմանների պարբերական խախտումներն են, որոնք թույլ էր տալիս Քարիմովան, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Նշվում է, որ նախկին նախագահի դստերն արգելված էր լքել բնակարանի տարածքը և օգտվել համացանցից կամ կապի այլ միջոցներից: Սակայն Քարիմովան անընդհատ խախտել է դատարանի սահմանած սահմանափակումները:
Հայտնի է, որ Գյուլնարա Քարիմովան դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման 2015 թվականի օգոստոսին. նրան մեղավոր էին ճանաչել դրամային շորթումների ու հարկերից խուսափելու համար: 2018 թվականին դատարանն ազատազրկումը փոխարինել է 5 տարվա տնային կալանքով: Ըստ որոշման՝ Քարիմովան պետք է տնային կալանքի տակ մնար իր դստեր գրանցման հասցեում:
Այն ժամանակ դատարանից հայտնել էին, որ դատավճիռը փոփոխության են ենթարկել «մարդասիրական նկատառումներով», բացի այդ, Քարիմովան պարտավորվել էր փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Ավելի ուշ նրա որդին ու դուստրը հայտարարություններ էին տարածել քննչական մարմինների կողմից իրենց մոր նկատմամբ ճնշման գործադրման և անգամ առևանգման մասին: Գլխավոր դատախազությունը, սակայն, հերքել էր այդ պնդումները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...