Պետքարտուղարությունը Ս-400-ի գնման դեպքում Թուրքիային սպառնացել է զենքի մատակարարումների մերժմամբ
ԱՄՆ Պետքարտուղարությունը դարձյալ հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համալիրների գնումը կարող է հանգեցնել նրան առաջավոր տեխնոլոգիաների տրամադրման մերժմանը, ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծմանը նրա մասնակցության կասեցմանը եւ պատժամիջոցների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերական ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն հստակեցրել է, որ պատժամիջոցները կարող են սահմանվել ԱՄՆ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին» օրենքի (CAATSA) համաձայն:
Ս-400 ԶՀԿ-ների մատակարարման համաձայնագիրը Թուրքիան Մոսկվայի հետ ստորագրել է 2017 թվականի դեկտեմբերին: Ս-400-ի գնումը դարձել է Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ դիվանագիտական բանավեճերի պատճառ:
Վաշինգտոնը իր թուրք դաշնակիցներից պահանջում է ռուսական ԶՀԿ-ներից հրաժարվել ամերիկյան Patriot ԶՀԿ-ի օգտին: Թուրքիայի իշխանություններն այս հարցում կոշտ դիրքորոշում են որդեգրել եւ չեն ծրագրում Ս-400-ից հրաժարվել նույնիսկ Patriot գնելու դեպքում. Անկարայի կարծիքով՝ այս թեմաները «իրար հետ կապ չունեն»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...