Մենք պատրաստ ենք սատարել Հայաստանի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացիան․ Յունկեր
Եվրոպական միությունը եւ Հայաստանը ուժեղ գործընկերներ են, եւ մենք ուզում ենք սատարել Հայաստանին։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։
«Ինչքան շատ բարեփոխումներ անցկացնի Հայաստանը, այնքան շատ մենք կսատարենք երկրին՝ ֆինանսական եւ քաղաքական առումով»,- նշել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում շոշափվել է վիզային ռեժիմի լիբերալիզացման շուրջ երկխոսության ուղղությամբ առաջընթացի հարցը։ «Տեխնիկական պայմանները կատարվել են, եւ այժմ եկել է այդ հարցով անդամ-պետությունների հետ փոխգործակցության ժամանակը, որպեսզի մենք կարողանանք միասին առաջ շարժվել։ Մենք պատրաստենք աջակցել այդ գործընթացին։ Որպես Եվրահանձնաժողով, մենք կողմ ենք, որպեսզի, որքան հնարավոր է շուտ, սկսենք վիզային ռեժիմի լիբերալիզացման բանակցությունները, քանի որ դա կարեւոր է Հայաստանի եւ ԵՄ-ի համար։ Մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճանապարհորդեն ԵՄ-ում»,- ասել է նա։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...