«Այս հայրենիքը ձեր հոր սեփականությունը չէ». Փայլանը՝ Թուրքիայի իշխող կուսակցությանը
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կապացուցեն իշխանություններին, որ այդ երկիրն «իրենց հոր սեփականությունը չէ»:
«Մարտի 31-ին դուք կհասկանաք, որ այս հայրենիքը ձեր հոր սեփականությունը չէ, ձեր կուսակցության սեփականությունը չէ», - գրել է Փայլանը:
Նման կերպ պատգամավորն արձագանքել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Յոզղատ նահանգի Բողազլըյան շրջանի ղեկավարի այն հայտարարությանը, թե ոչ ոք բացի իրենցից իրավունք չունի գործարանների տնօրեններ նշանակել:
Փայլանը նաև հայտնել է, որ իրենց կուսակցությունը, չնայած իշխանության կողմից առկա լուրջ ճնշումներին, շարունակում է նախընտրական քարոզչությունը:
«Չնայած բոլոր ճնշումներին՝ վստահ կերպով ոտքի վրա կանգնած ենք: Անպայման հաղթելու ենք», - նշել է հայազգի պատգամավորը:
ՏԻՄ ընտրությունները Թուրքիայում նշանակված են մարտի 31-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...