ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կոնսոլիդացված ժողովրդավարությանը հասնելու ճանապարհին. Տուսկ
Եվրոպական արժեքների վրա հիմնված բարեփոխումների նկատմամբ Հայաստանի կառավարության ուշադրությունը բարձր է գնահատվում Եվրոպայում: Այս մասին նշվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունում:
«Ես հիանում եմ ժողովրդավարական բարեփոխումներ եւ տնտեսական զարգացում իրականացնելու ձեր վճռականությամբ, որն ի շահ բոլոր հայերի կլինի», - ասել է նա:
Տուսկի խոսքով՝ ԵՄ-ն հետագայում էլ աջակցելու է Հայաստանին կոնսոլիդացված ժողովրդավարությանը հասնելու եւ նրա քաղաքացիների համար լավագույն տնտեսական ապագայի ստեղծման ճանապարհին:
«Մենք լի ենք վճռականությամբ կյանքի կոչելու Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որն իրական օգուտներ կբերի ինչպես Հայաստանին, այնպես էլ ԵՄ-ին: Համաձայնագրի մեծ մասն արդեն ժամանակավոր կիրառվում է եւ իրական ազդեցություն գործում: ԵՄ-ն Հայաստանի արտահանման խոշորագույն գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման ավելի քան 28 տոկոսը:
Այս համաձայնագրի իրականացումը ներքին բարեփոխումների հետ ձեռք ձեռքի է ընթանում: ԵՄ-ն պատրաստ է այսուհետեւ եւս բարեփոխումներին աջակցել ընդլայնված տեխնիկական եւ ֆինանսական օգնությամբ: Մենք համաձայն ենք ձեր վճռական շեշտադրմանը կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության ամրապնդման վրա»,- հայտարարել է Տուսկը:
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց առաջարկներին: «Ես ոգեւորված եմ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ վերջին շփումներով ու ողջունում եմ լարվածության նվազումը: ԵՄ-ն շարունակում է կարծել, որ ստատուս քվոն անկայուն է, հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ քաղաքական արագ կարգավորման կարիք ունի՝ միջազգային իրավունքի համաձայն: Խաղաղությանը բնակչության նախապատրաստումը դեպի կարգավորում կարեւոր քայլ է, որը մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է նա:
Տուսկը նաեւ նշել է այն արժեքավոր ավանդը, որը Հայաստանը բերում է «Արեւելյան գործընկերության» մեջ: Տուսկը եւ Փաշինյանը պայմանավորվել են եւս մեկ անգամ հանդիպել՝ առաջընթացի արդյունքներն ամփոփելու համար, որ վերջին տասնամյակում ձեռք են բերվել «Արեւելյան գործընկերության» շրջանակում, եւ Բրյուսելում մայիսին նշել նախագծի 10-ամյակը:
«Ուստի անհամբերությամբ սպասում եմ ընդամենը 2 ամիս հետո ձեզ հետ հանդիպմանը»,- ասել է նա:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...