«Ինչի՞ց եք հիստերիա բարձրացնում». Արևմուտքի հետ մերձեցումը Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների հետևանք է. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններում առկա խնդիրներից ելնելով էլ իրենք ստիպված են համագործակցություն զարգացնել Արևմուտքի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Արևմուտքում այդ համագործակցությունն ինչ-որ ալերգիա և անգամ հիստերիա է առաջացնում մեր գլխավոր գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության մոտ, առանձին քաղաքական գործիչների մոտ: Հարց է առաջանում, ինչի՞ց եք հիստերիա բարձրացնում: Մեր արտադրանքը շուկա չեն թողնում, անվանում են ձրիակեր, դուրս են մղում շուկայից, ճնշում՝ որտեղ կարող են: Մենք, ի՞նչ է, պետք է թաքնվենք շրիշակի տակ և այնտե՞ղ մնանք», - ասել է Բելառուսի նախագահը՝ շեշտելով, որ եթե ՌԴ-ի հետ լինեին նորմալ ու իրենց բավարարող տնտեսական հարաբերություններ, ապա Բելառուսը ստիպված չէր լինի «փնտրել իր երջանկությունը հեռուներում»:
Միևնույն ժամանակ Լուկաշենկոն շեշտել է, որ Եվրամիությունն իր հերթին պետք է գիտակցի, որ իրենց ազգային շահերին հակասող ցանկացած գաղափար Բելառուսի համար անընդունելի կլինի:
Լուկաշենկոյի խոսքով՝ ԵՄ-ի հետ «Արևելյան գործընկերության» ծրագրում հետզհետե սկսում են հայտնվել Բելառուսին հետաքրքրող նախագծեր:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...