Աշխարհասփյուռ ասորիները կոչ են արել Մակրոնին հիշատակել նաև իրենց դեմ իրագործված ցեղասպանությունը
Աշխարհի տարբեր երկրներում գործող ասորական 46 համայնքային միություն համատեղ նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով դատապարտել Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանությունն ու դրա համար նույնպես հիշատակի օր սահմանել երկրում, այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:
Ասորիների՝ 1915 թվականին տեղի ունեցած և «Սեյֆո» անունով հայտնի զանգվածային կոտորածների մասին նամակում աշխարհասփյուռ ասորական համայնքների ներկայացուցիչները շեշտել են, որ Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանության է ենթարկել երկրի գրեթե բոլոր քրիստոնյա ժողովուրդներին:
«Ֆրանսիայի հարգելի նախագահ, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրագործել է քրիստոնյաների, այսինքն՝ հայերի, ասորիների ու հույների դեմ: Տեղի է ունեցել մեծ ողբերգություն, Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդների դեմ կոտորածներ, բռնագաղթ, դաժանություններ են իրագործվել: Բացի այդ, պատմական հարստություն հանդիսացող մշակութային, հասարակական ու կրոնական ժառանգությունն ավերվել ու ոչնչացվել է», - նշված է նամակում:
Նամակի հեղինակներն ընդգծել են, որ ասորիների ցեղասպանությունը շուրջ 500 000 մարդու կյանք է խլել, իսկ նրանց եկեղեցիները, վանքերն ու հայրենի գյուղերը զանգվածային ավերման են ենթարկվել:
«Սպանվել են հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ, կանայք և երեխաները բռնի կերպով իսլամացվել են», - նշված է Մակրոնին ուղղված նամակում:
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կդառնա որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...