Եվրասիական ինտեգրման գործընթացը հետընթաց է ապրում. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ եվրասիական ինտեգրման գործընթացում բացակայում է առաջընթացը: Այս մասին նա ասել է այսօր՝ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության եւ ինտեգրացիոն կառույցներում մասնակցության հարցերի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
«Միութենական պետության օրակարգում առկա բազմաթիվ տնտեսական հարցեր տեղափոխվել են ԵՏՄ հարթակ: Ցավոք, եվրասիական ինտեգրման գործընթացը հետ է գնում, եթե դեռ չի գնացել: Ինձ զեկուցում են տնտեսվարության մեր օբյեկտների համար խոչընդոտների եւ սահմանափակումների մասին: Իսկ դրանց վերացմանն ուղղված աշխատանքը քողարկվում է ինչ-որ թվային օրակարգով», - ասել է պետության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԵՏՄ առաջ նաեւ այլ նպատակներ են դրվել՝ ընդհանուր շուկայի եւ հավասար պայմանների ստեղծում:
«Միգուցե սուր հարցերի, ինչպես նաեւ խոչընդոտների եւ սահմանափակումների վերացման լուծման ժամանակ հարկավոր է վերադառնալ փաթեթային սկզբունքի՞ն: Այս հարցի պատասխանը կարեւոր է եվրասիական ինտեգրման ապագայի համար», - կարծում է նախագահը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...