ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների նոր փուլը կարող է մի քանի շաբաթից սկսվել. Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն երկուշաբթի հաստատել է, որ մի քանի շաբաթից Փհենյանում աշխատանքային մակարդակում կարող է տեղի ունենալ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների հերթական փուլը: Պետքարտուղարության ղեկավարն այս մասին ասել է Այովա նահանգում գյուղոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նրա ելույթը հեռարձակել է Պետքարտուղարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես հույս ունեմ, որ մենք կվերադառնանք բանակցությունների հերթական փուլին, որ իմ թիմը Փհենյանում կլինի առաջիկա երկու շաբաթից: Ես աշխատանքը շարունակում եմ գտնելու այն ոլորտները, որտեղ ընդհանուր շահեր ունենք»,- նշել է Պոմպեոն:
Անցյալ շաբաթ ժամկետից վաղ ավարտված ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովից անմիջապես հետո Պոմպեոն հույս էր հայտնել, որ երկու կողմերը կրկին կհանդիպեն առաջիկա շաբաթներին: Ընդ որում՝ նա նշել էր, որ հաջորդ հանդիպման օրը դեռեւս չի որոշվել, որը, հնարավոր է, անցնի ԱՄՆ՝ Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենի եւ նրա թիմի մասնակցությամբ: Պետքարտուղարի խոսքով՝ «երկու կողմերը վերադասավորվելու համար մի փոքր ժամանակի կարիք կունենան»: Նա շեշտել է, որ Վաշինգտոնն ու Փհենյանը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման վերաբերյալ «ընդհանուր ընկալում» ունեն, սակայն «դեռեւս շատ աշխատանք պետք է արվի»:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-28-ը Հանոյում տեղի էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը, որը նվիրված էր Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ու ԱՄՆ-ի եւ Հյուսիսաին Կորեայի հարաբերությունների կարգավորմանը: Հանդիպման արդյունքներով կողմերին չէր հաջողվել համաձայնության հասնել: Մի քանի հանդիպումներից, այդ թվում դեմ առ դեմ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ չէին ստորագրել՝ պայմանավորվելով երկխոսությունը շարունակել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...