Ուզբեկստանի նախագահը կոչ է արել ուժային կառույցների աշխատակիցներին նիհարել
Ուզբեկստանի ղեկավար Շավքաթ Միրզիյոևը կոչ է արել պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների աշխատակիցներին նիհարել՝ քննադատելով նրանց մի մասի արտաքին տեսքը:
Ինչպես գրում է ուզբեկական Daryo.uz կայքը, նախագահը Նամանգանի շրջանում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ է կատարել ուժային կառույցների աշխատակիցների արտաքին տեսքին` նշելով, որ իրենց պետք չեն ավելորդ քաշ ունեցող պաշտոնյաներ:
«Մեզ պետք չեն ավելորդ քաշ ունեցող սպա, ներքին գործերի աշխատակից: Ինչպե՞ս նա կարող է նման վիճակում հանցագործի բռնել: Թող զբաղվի սպորտով: Դա ինձ համար չէ պետք, այլ իրենց առողջության: Մենք նրանց ժամանակ կտանք. երեք կամ վեց ամիս, թող այդ ընթացքում իրենց կարգի բերեն և ազատվեն ավելորդ քաշից»,- ասել է երկրի ղեկավարը:
Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին Միրզիյոևը հայտարարել էր, որ Ուզբեկստանի բնակչության գրեթե կեսը պասիվ կենսակերպի ու սխալ սննդակարգի պատճառով ունի ավելորդ քաշ, ինչը մի շարք առողջական խնդիրների պատճառ է դառնում:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...