«Այդ մասին անգամ երազել չէինք կարող». Ինչն է ամենից շատ հիացրել Չեչնիայի նախարարին Հայաստանում
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ազգային քաղաքականության, ներքին կապերի, մամուլի և տեղեկավության նախարար Ջամբուլաթ Ումարովն այցելել է Մատենադարան:
Նախարարը ինստագրամյան իր էջում այցի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել և կիսվել տպավորություններով:
«Դա անհնար էր բառերով նկարագրել: Ես, իմ հասակակիցները և ավելի մեծահասակները չէինք էլ կարող երազել, որ Հայաստանում հին ձեռագրերի՝ ամբողջ աշխարհում հայտնի այդ հսկայական պահոցում` Մատենադարանում, կհայտնվենք, և ահա այդ ֆանտաստիկ պահը եկավ»,- գրել է Ումարովը:
Մատենադարանում նախարարին ներկայացրել են Կովկասի տարածաշրջանի մասին տարբեր հեղինակների աշխատություններ:
«Անգին ձեռագիր գանձեր բերեցին, որոնց շարքում հատուկ ներդրում է ունեցել հենց ինքը՝ մեծն Մովսես Խորենացին՝ «Աշխարհացույցով»,- գրել է Ումարովը:
Չեչնիայի Հանրապետության կառաարության անդամը նաև հավելել է, որ «հիացմունքից ու հպարտությունից իր սիրտը պատրաստ էր դուրս թռչել կրծքավանդակից», երբ մտածել է իր նախնիների՝ վայնախիների մասին, որոնք բնակել են այդ տարածքներում, զբաղվել անասնաբուծությամբ և հողագործությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...