Քրեական հեղինակությունների հավաքի ժամանակ ձերբակալվել է Սֆան անունով հայտնի «օրենքով գող» Լաշա Ջաչվլիանին (լուսանկարներ)
Ուկրաինայում իրավապահները հանկարծակիի են բերել և տեղում ձերբակալել քրեական հեղինակությունների հավաքի մասնակիցների, նրանց թվում է ծնունդով Վրաստանից և Սֆան մականունով հայտնի «օրենքով գող» Լաշա Ջաչվլիանին:
Ինչպես գրում է korrespondent.net-ը, հավաքը գլխավորող Ջաչվլիանին քրեական աշխարհում «թագադրվել» է դեռևս 1985 թվականին Թբիլիսիում: Հայտնի է, որ այս հավաքի ժամանակ նա փորձել է համաձայնության գալ այլ քրեական հեղինակությունների հետ ու գլխավորել բնակարանային գողերի ու ավազակների խմբերը:
Նշվում է, որ Սֆանը 2017-ից ի վեր գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Իտալիայում դրամի հափշտակության և կաշառակերության գործերով: Բացի այդ, ավելի վաղ նա ձերբակալված է եղել Կիևում թմրանյութերի առքուվաճառքի համար:
Այժմ իրավապահները ստուգում են Ջաչվլիանիի՝ Ուկրաինայի տարածքում գտնվելու օրինականությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...