Թրամփը մտադիր է չեղարկել Հնդկաստանի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է չեղարկել Հնդկաստանի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը, նա համապատասխան իրազեկումն ուղարկել է Կոնգրես, փոխանցում «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրազեկում եմ ձեզ, որ մտադիր եմ դադարեցնել Հնդկաստանի՝ որպես առեւտրային արտոնությամբ երկրի կարգավիճակը, սակագնային արտոնությունների համընդհանուր համակարգին համապատասխան»,- նշված է Կոնգրեսին ուղղված իրազեկման մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
«Ես այս քայլը նախաձեռնում եմ, քանի որ ԱՄՆ-ի եւ Հնդկաստանի կառավարության միջեւ ակտիվ շփումից հետո որոշեցի, որ Հնդկաստանը ԱՄՆ-ին երաշխիքներ չի տվել, որ ամերիկյան ընկերություններին կտրամադրի հնդկական շուկային հավասար հասանելություն»,- նշված է իրազեկման մեջ:
Այս որոշումը կարող է լրջորեն ազդել ԱՄՆ հնդկական արտահանման վրա:
ԱՀԿ շրջանակում արտոնությունների համընդհանուր համակարգը նախատեսում է զարգացող երկրների համար միակողմանի առեւտրային արտոնություններ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...