Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել կլիմայի հարցերով եվրոպական բանկ ստեղծելու գաղափարով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր սյունակում, որը երկուշաբթի հրապարակում են ֆրանսիական լրատվամիջոցները, առաջարկում է ստեղծել կլիմայի հարցերով եվրոպական բանկ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մի շարք ֆրանսիական եւ եվրոպական լրատվամիջոցների սյունակում հրապարակված հոդվածում Մակրոնը եվրոպական ընտրությունների նախաշեմին դիմում է Եվրոպայի քաղաքացիներին: Հոդվածը բաժանված է երեք գլխի հետեւյալ ենթավերնագրերով՝ «Պաշտպանել մեր ազատությունը», «Պաշտպանեն մեր մայրցամաքը» եւ «Վերադարձնել առաջընթացի ոգին»:
Ի թիվս այլոց՝ Մակրոնն իր սյունակում հանդես է եկել «կլիմայի հարցերով եվրոպական բանկի ստեղծման» գաղափարով՝ «կլիմայական անցման ֆինանսավորման համար»:
Մակրոնը նաեւ առաջարկում է ստեղծել «եվրոպական սանիտարական ուժ՝ մթերքների վերահսկման ուժեղացման համար»:
«Եվրոպան, որտեղ ստեղծվել է սոցիալական ապահովագրությունը, պետք է արեւելքից արեւմուտք, հյուսիսից հարավ յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծի սոցիալական պաշտպանություն, որը Եվրոպայում կերաշխավորի միատեսակ պարգեւատրում նույն աշխատավայրում եւ նվազագույն աշխատավարձ՝ հարմարեցված յուրաքանչյուր երկրում եւ ամեն տարի կոլեկտիվ քննարկվող»,- գրել է ֆրանսիացի առաջնորդը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...