Հնդկաստանի ՌՕՈՒ-ն կործանել է Պակիստանի անօդաչուն
Երկուշաբթի Հնդկաստանի ՌՕՈՒ-ն հյուսիսային Ռաջաստան նահանգում կործանել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքը, հաղորդում է ANI գործակալությունը:
Ըստ տվյալների՝ անօդաչուն Հնդկաստանի օդային տարածքը խախտել է կեսօրին Բիկաներ քաղաքի շրջանում: Հայտնաբերվելուց անմիջապես հետո այն կործանվել է: Նրա բեկորներն ընկել են Պակիստանի տարածքում:
Հնդկաստանի ԶՈւ-ն դեռ չի մեկնաբանել կատարվածը:
Երկու հարեւան երկրների՝ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ հարաբերություններում լարվածությունը վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն սրվել է: Պատճառը մահապարտի հարձակումն է, որը փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիր նահանգում զինվորականների շարասյան մոտ իրեն պայթեցրել էր: Այդ օրը ահաբեկչության զոհ էր դարձել 45 մարդ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...