Փարիզում փակել են գերեզմանատներն ու զբոսայգիները
Մարտի 4-ին Փարիզում գերեզմանատներն ու զբոսայգիները այցելության համար փակվել են սաստիկ քամու պատճառով: Այդ մասին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխը նախազգուշացրելէ Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Զբոսայգիները, այգիներն ու գերեզմանատները փակված են եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մետեո-France ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտարարել էր 44 դեպարտամենտներում, այդ թվում՝ Իլ դե Ֆրանս մայրաքաղաքային տարածաշրջանում, մոլեգնող սաստիկ քամու պատճառով մետեոտագնապի նախավերջին (նարնջագույն) մակարդակ սահմանելու մասին:
Ինչպես նշել են օդերեւութաբանական ծառայությունում, ներքին դեպարտամենտներում քամու պոռթկումներն սպասվում են մինչեւ 110 կիլոմետր/ժամ, իսկ Ատլանտյան օվկիանոսի առափնյա դեպարտամենտներում՝ մինչեւ 130 կիլոմետր ժամ արագությամբ: Մետեո-France-ում նաեւ նշել են, որ եղանակային պայմանները կարող են ազդել օդային, ծովային եւ երկաթուղային փոխադրամիջոցների աշխատանքի վրա եւ էլեկտրականության մատակարարման ու հեռախոսակապի խափանումներ առաջացնել:
Օդերեւութաբանները երկրի բնակիչներին կոչ են արել հնարավորինս հրաժարվել ուղեւորություններից եւ տուն տեղափոխել այն բոլոր իրերը, որոնք կարող է տանել քամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...