Ուկրաինայում քաղաքապետը գնացել է իր իսկ դեմ կազմակերպված բողոքի ցույցին ու անճանաչելի մնացել
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Օլևսկ քաղաքի քաղաքապետ Օլեգ Օմելչուկը գնացել է իր դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Ի դեպ, ցույցի մասնակիցներից և ոչ մեկը չի ճանաչել նրան, գրում է obozrevatel.com-ը:
Քաղաքապետի լուսանկարն ակցիայի անցկացման վայրից Twitter-ում հրապարակել է լրագրող Տարաս Օլեյնիկը: Լուսանկարում պատկերված է Օմելչուկը՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է «Քաղաքապետն իր համախոհների հետ ոտնահարում է քաղաքացիների իրավունքները»:
«Օլևսկի քաղաքապետը եկել է իր դեմ կազմակերպված բողոքի ակցիային: Նրան ոչ ոք չի ճանաչել»,- լուսանկարին կից գրել է լրագրողը՝ նրան անվանելով «80-րդ մակարդակի թրոլլ»:
Հրապարակման մեկնաբանություններում օգտատերերը սկսել են կատակել ուշագրավ միջադեպի վերաբերյալ: «Կրկնակի գործակալ»,- գրել է օգտատերերից մեկը:
Նշվում է, որ քաղաքապետի ու նրա թիմի դեմ հարուցված են մի քանի քրեական գործեր՝ բյուջետային միջոցների յուրացման և հափշտակության վերաբերյալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...