Մակրոնն ասել է, որ Իտալիայի հետ վերջին դիվանագիտական «բախումները» լուրջ բնույթ չեն կրում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով Իտալիայի ղեկավարության հետ դիվանագիտական «բախումներին», ընդգծել է, որ դրանք լուրջ բնույթ չեն կրում ու պետք է հաղթահարվեն հանուն Եվրոպայի բարօրության:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախագահն այս մասին ասել է իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հայտնի է, որ նախորդ ամիս Ֆրանսիան Հռոմից հետ էր կանչել իր դեսպանին, քանի որ Իտալիայի փոխվարչապետեր Մատեո Սալվինին և Լուիջի դի Մայոն մի շարք հարցերով քննադատել էին ֆրանսիական իշխանություններին:
«Մեր միջև չհասկացվածություն կար: Հնչել են որոշ ավելորդ հայտարարություններ, սակայն այս անկայուն վիճակը լուրջ չէ: Մենք պետք է հաղթահարենք սա»,-ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը խոսել է նաև Իտալիայի նկատմամբ իր սիրո մասին՝ ընդգծելով, որ ամենաշատը սիրում է Նեապոլ քաղաքը, ինչպես նաև իտալացի դերասան, դրամատուրգ և հեղինակ Էդուարդո դե Ֆիլիպոյին:
«Ապագա կնոջս հանդիպել եմ Դե Ֆիլիպոյի աշխատանքներն ուսումնասիրելիս»,-մանրամասնել է Ֆրանսիայի նախագահը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...