Իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ եւ խիստ. Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջեւ տեղի ունեցած միջադեպին:
Ռուբեն Մելիքյանը, մասնավորապես, գրել է. « Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։
Կարճ։ (1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք։ (2) Դուք խախտել եք հանրային տաբու։
Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ եւ օրենքի սահմաններում խիստ։
Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետեւանքները կլինեն անկանխատեսելի:
Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Է՞ս ինչ բան էր!!!»:
Նախօրեին Նարեկ Մալյանը հայտնել էր, որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամները հարձակվել են իր վրա, ինչից հետո ինքը տարել են ոստիկանություն:
Ավելի ուշ Նարեկ Մալյանը հայտնել էր, որ միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ: Մոտ 10 հոգով մոտեցել եւ փորձել են քաշքշել ու ճանկռել, իսկ մի քանի րոպե անց մոտեցել են ոստիկանության աշխատակիցներն ու միջադեպի բոլոր մասնակիցներին բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանություն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...