Իտալիայում ձերբակալել են մաֆիայի՝ 14 տարուց ի վեր փնտրվող պարագլխին
Իտալիայի հարավային Նեապոլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Camorra հանցավոր կազմակերպության պարագլուխ Մարկո դի Լաուրոյին, որը 2004թ.-ի վերջին ընդհատակ էր անցել, գրում է La Repubblica-ն:
Հանցագործը ձերբակալվել է մարտի 2-ին՝ ոստիկանների և կարաբիներների համատեղ գործողության արդյունքում: Դի Լաուրոյի մոտ զենք չի եղել, և ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել:
Երեսունութամյա մաֆիոզին 2005թ.-ին երկրում ամենափնտրված հանցագործների ցուցակում երկրորդն է եղել՝ Cosa Nostra կազմակերպության պարագլխից հետո:
2015թ.-ին Նեապոլի վերաքննիչ դատարանը դի Լաուրոյին ցմահ ազատազրկման է դատապարտել Անտիլլիո Ռոմանոյի սպանության համար, որին դի Լաուրոն սխալմամբ սպանել էր 2005թ.-ին: Նրան մեղադրում են նաև թմրաբիզնեսով զբաղվելու համար:
Հաղորդվում է, որ մի քանի տարի առաջ դի Լաուրոն վիրահատության միջոցով փոխել է արտաքինը, ինչպես նաև իրավապահ մարմիններից թաքնվելու նպատակով հաճախ կանացի հագուստով է շրջել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...