Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ
Իսրայելն արկ է արձակել Սիրիայի ուղղությամբ, որն ընկել է հարավային Ալ-Կունեյտրա նահանգում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ սիրիական SANA գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ արկակոծման հետևանքով խաղաղ բնակչության ու սիրիացի զինվորականների շրջանում զոհեր ու տուժածներ չկան, որևէ վնաս չի հասցվել:
Արկն ընկել է Հոդր բնակավայրի մոտակայքում, որտեղ գտնվում են ռազմական դիրքեր: Արկի արձակման պատճառն առայժմ հայտնի չէ:
Աղբյուրը նշում է, որ այս տարածքում վերջին զինված միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսին: Այն ժամանակ Սիրիայի տարածքից իսրայելական դիրքերի գնդակոծությանն ի պատասխան Իսրայելի օդուժը հարվածել էր Խան Առնաբայում սիրիական բանակի դիրքերին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...