Էստոնիայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն
Էստոնիայում մարտի 3-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել հինգ կուսակցություն: Ձայների քանակով առաջատարն ընդդիմադիր «Բարեփոխում» կուսակցությունն է, որը խորհրդարանի 101 տեղից ստացել է 34-ը, իսկ երկրորդ հորիզոնականում է հայտնվել իշխող կոալիցիայի Կենտրոնական կուսակցությունը, որն էլ կստանա 26 մանդատ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ Հանրապետական ընտրական հանձնաժողովին հղումով:
«Նախնական տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո «Բարեփոխում» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 28,8 տոկոսը (ինչն Էստոնիայի խորհրդարանում 101 մանդատից 34-ը ստանալու իրավունք է տալիս), Կենտրոնական կուսակցությունը՝ 23 տոկոսը (26 մանդատ), Պահպանողական ազգային կուսակցությունը՝ 17,8 տոկոսը (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոսը (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոսը (10 մանդատ)», - ասվում է հաղորդագրության մեջ:
Կառավարություն ձևավորելու իրավունք է ստանում ձայների թվով առաջատար կուսակցությունը:
Հիշեցնենք, որ Էստոնիայում երեկ՝ մարտի 3-ին, խորհրդարանական ընտրություններ էին անցկացվում, որոնց արդյունքում պետք է ընտրվեր գերագույն օրենսդիր մարմնի՝ Ռիյգիկոգուի 101 պատգամավոր: Քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (երևանյան ժամանակով ժամը 11:00-ին) և ավարտվել 20:00-ին (երևանյան ժամանակով ժամը 22:00-ին):

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...