Թրամփը պատրաստ է Կիմ Չեն Ընի հետ նոր հանդիպում անցկացնել. Բոլթոն
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է նոր հանդիպում անցկացնել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, գրում է Life.ru-ն:
«Ինչպես ես ասացի, նախագահը լիովին պատրաստ է շարունակել բանակցություններն ավելի ցածր մակարդակով կամ կրկին հանդիպել Կիմ Չեն Ընի հետ, երբ դրա համար պատեհ ժամանակ լինի», - հայտարարել է Բոլթոնը՝ ընդգծելով, որ Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցով ամերիկյան կողմի առաջարկները վաղեմության ժամկետ չունեն:
Նրա կարծիքով՝ Հանոյում անցկացված գագաթնաժողովի արդյունքներն ավելի օգտակար էին Վաշինգտոնի համար, քան Փհենյանի, իսկ Թրամփին հաջողվել է լիովին պաշտպանել Միացյալ նահանգների ազգային շահերը:
Բոլթոնը վստահ է, որ ԱՄՆ-ը կարողացել է հերթական անգամ ցույց տալ ԿԺԴՀ-ին, թե ինչ ներուժ է նրա առջև բացվում զինաթափման դեպքում: Բացի այդ, Հյուսիսային Կորեային առաջարկվել է լավագույն գործարքը, որը նա երբևէ կարող է ստանալ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...