Եգիպտոսի Գերագույն իմամն անվանել է բազմամուսնությունը կանանց նկատմամբ անարդարություն
Եգիպտոսի Գերագույն իմամ շեյխ Ահմեդ ալ Թայիբն աղմկահարույց հայտարարություն է արել, որն առաջացրել է հակասական արձագանքներ, հաղորդում է Associated Press-ը:
Մասնավորապես, իմամը հայտարարել է, որ բազմամուսնությունը «անարդարություն» է կանանց նկատմամբ:
Նա ընդգծել է, որ «նրանք, ովքեր հայտարարում են, որ ամուսնությունը պետք է պոլիգամ լինի, սխալվում են»:
Ինչպես գործակալությունը մեջբերել է Գերագույն իմամի խոսքերը, «Եթե չկա արդարություն, մեկ կնոջից ավելին արգելվում է»:
Նա հավելել է, որ բազմամուսնությունը սկիզբ է առնում «Ղուրանը եւ մարգարեի ավանդույթները ոչ բավարար չափով ընկալելու» հետեւանքով:
Հեռուստաեթերում արված Գերագույն իմամի այդ հայտարարությունն առաջացրել է թեժ քննարկումներ սոցցանցերում, իսկ ոմանք նույնիսկ կոչ են արել արգելել բազմամուսնությունը:
Ավելի ուշ «Ալ-Ազհարը» պարզաբանել է, որ իմամն ամենեւին կոչ չէր անում արգելել բազմամուսնությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...