Չինաստանում հայտնաբերվել է հնագույն «անմահության էլիքսիր»
Չինաստանի կենտրոնական մասում գտնվող Հենան նահանգի հնագետները գտել են բրոնզե կուժ, որը պարունակում էր հեղուկ՝ Արեւմտյան Հան (մ.թ.ա.202թ. – մ.թ. 8թ.) դինաստիայի ժամանակաշրջանում «անմահության էլիքսիր» համարվող, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով «Սինհուա»-ին:
3.5լ հեղուկով տարան դուրս էր բերվել Լոյան քաղաքում ազնվական ընտանիքի դամբարանատեղից: Գտածոն ուներ «ալկոհոլային բույր», եւ հնագետները համարել էին, որ դա ոգելից խմիչք է: Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ընպելիքը պարունակում է կալիումի նիտրատ եւ ալունիտ: Հնագույն դաոսյան տեքստերում այդ նյութերը հիշատակվում են որպես «կենսատու ըմպելիքի» համար բաղադրիչներ, նշում են գիտնականները:
210 քմ մակերեսով դամբարանատեղիում հետազոտողները հայտնաբերել են նաեւ նեֆրիտից եւ պղնձից պատրաստված իրեր:
Մասնագետները դեռ չգիտեն՝ կյանքի օրոք ով էր այդ գերեզմանում թաղված մարդը, սակայն հայտնաբերված արտեֆակտները համարվում են հին չինական ազնվական ներկայացուցչին պատկանող պիտույքներ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...