ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան կդադարեցնեն լայնամասշտաբ զորավարժանքները
ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան որոշել են դադարեցնել ամենամյա զորավարժանքները, որոնք խստորեն քննադատվում են ԿԺԴՀ-ի կառավարության կողմից: Խոսքը վերաբերում է ինչպես լայնամասշտաբ «Երիտասարդ արծիվ», այնպես էլ «Առանցքային վճռականություն» զորավարժանքներին, հաղորդում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Վաշինգտոնն ու Սեուլը որոշել են հրաժարվել զորավարժանքների անցկացումից Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման հարցում առաջընթաց գրանցելու համար: Սակայն երկրների բանակները կշարունակեն պահպանել մարտական պատրաստվածությունը, նշել են Պենտագոնում:
Միեւնույն ժամանակ վարչությունում ընդգծել են, որ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության սերտ համագործակցությունը պաշտպանության ոլորտում շարունակվում է:
Հարավկորեական բանակի ներկայացուցիչն, իր հերթին, հայտնել է, որ մարտի 4-ից երկու կողմերը կսկսեն իննօրյա համատեղ վարժանքներ Dong Maeng անվանմամբ: Դրանք կկրեն հիմնականում պաշտպանողական բնույթ, սակայն դրանց մասնակից զինծառայողների ստույգ թիվը դեռ հայտնի չէ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...